Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Վրաստանը ինքնիշխանության վերականգնման քայլեր է ձեռնարկում

Վրաստանը ինքնիշխանության վերականգնման քայլեր է ձեռնարկում
17.04.2024 | 18:04

Այս նույն ժամանակ Վրաստանը գործակալների դեմ սեփական ինքնիշխանության վերականգնման քայլեր է ձեռնարկում:

Իսկ հետաքրքիր է՝ ինչու է բաց, թափանցիկ, դեմոկրատ, օրինապաշտ Արևմուտքը դրան դեմ, իրապես հանելուկ է:

Եթե ստացվի՝ մեզ մոտ էլ է գալու պետությունը մաքրելու էդ օրհնված օրը:

Սակայն, մինչ այդ, դեռ պետությունը պետք է պահել, որի ցանկությունը ես, ցավոք, դեռ չեմ տեսնում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ